Կան հիմքեր ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում պարտությունը ծրագրված է եղել ՀՀ իշխանությունների կողմից

Կան հիմքեր ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում պարտությունը ծրագրված է եղել ՀՀ իշխանությունների կողմից։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ, Factor.am-ի փոխանցմամբ՝ գրում է Sputnik-ը։ Նրա խոսքով՝ այս հարցը մեկ անգամ չէ որ բարձրացվել է ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ երկու գեներալ գնդապետների, երրրորդ նախագահի ու շատ այլ մարդկանց կողմից։ Սակայն ոչ մի անգամ ոչ մի հարցին հասկանալի բացատրություն չի տրվել։

«Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը Զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը, երբ պատերազմի 4-րդ օրն իսկ գիտեր, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին Գլխավոր շտաբից)»,- հայտարարել է Քոչարյանը։

Նա նշել է, որ սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,- նշել է Քոչարյանը: