Էդմոն Մարուքյանը կառավարությունում է՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանեց կառավարություն՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպումից առաջ Մարուքյանը հարցերի չպատասխանեց:

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: