Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի շենքից դուրս գալուց հետո Արա Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարեցին արդարության և ճշմարտության համար:

Ըստ պաշտպան Միհրան Պողոսյանի`Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկած առկա չէ, որը նշանակում է, որ նա անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ: