Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։