Հիմնադրամը դժվար ապաքինվող վերքերի բուժման նորագույն մեթոդները հասանելի է դարձրել Հայաստանի և Արցախի շուրջ 50 բժշկական կենտրոններում՝ տրամադրելով ավելի քան 500 «Wound VAC» սարքեր:
Հերմետիկ ծածկմամբ վակուումային համակարգի միջոցով վերքերը ենթարկվում են արագ ռեգեներացիայի և բուժվում կարճ ժամանակահատվածում:
Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամը։