Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին համոզում է հեշտացնել արտագաղթը

Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին համոզում է հեշտացնել արտագաղթը
Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին համոզում է հեշտացնել արտագաղթը

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել, որ Ռուսաստանը հատուկ հայերի համար փոփոխություններ կմտցնի միգրացիոն օրենսդրության մեջ: Նա ասել է. «Չեմ բացառում, որ հետագա բանակցությունների ընթացքում, նկատի ունենալով մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, հնարավոր կլինի ինչ-որ գործընթացներ լինեն»: 

Դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին համոզելու է հեշտացնել Հայաստանի քաղաքացիների կեցությունն այդ երկրում եւ նրանց վերաբերվել ինչպես սեփական քաղաքացիների: Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի իր գործընկերների հետ բանակցում է միայն այդ թեմայով. Նա չի «համոզում» իջեցնել գազի գինը, Հայաստանում ստեղծել աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չհեռանան, այլ խնդրում է արտագաղթի ավելի լավ պայմաններ ստեղծել:

Հունվարի 18-ի հանրահավաքում ակտիվիստները պարզել էին «մենք չենք արտագաղթելու» կարգախոսը: Դա նշանակում է, որ արտագաղթը որպես փրկություն դադարել է լինել գլխավոր գաղափար, որն արդեն երկար տարիներ իշխանությունը պարտադրում է քաղաքացիներին: Հայաստանում բան չկա, գնալու ժամանակն է՝ ահա գլխավոր «ուղերձը», որը հղում էին իշխանությունն ու նրա հետ սերտաճած ընդդիմությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է ոչ թե ձգտեր վիզային ռեժիմի պարզեցմանը, այլ պարզեր, թե ինչպես են ապրում արտերկիր մեկնած Հայաստանի քաղաքացիները, ինչպես են պաշտպանվում նրանց իրավունքները, ինչու նրանք չեն ցանկանում վերադառնալ: Կարդալ ավելին