ԱՄՆ դեսպանը եղել է Ամուլսարում, ծանոթացել «Լիդիան»-ի հանքարդյունաբերական ծրագրին

Ապրիլի 20-ին դեսպան Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։

ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունել է աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատել, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի։