Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոնողական աշխատանքները վերսկսվել են: 

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: 

Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն: