Քննարկում «Դոլմամայի շենքն ու օլիգարխիայի հաղթանակը․ հանրային գերակա շահը՝ որպես մասնավոր շահի սպասարկում» թեմայով․ Ուղիղ

Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի շենքի հնարավոր ապամոնտաժման մասին լուրը լայն հանրային հնչեղություն ստացավ և կրկին արկտուալ դարձրեց «հանրային գերակա շահ» եզրույթի շուրջ քննարկումները: Օրեր առաջ ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, համաձայն որի 15 օրվա ընթացքում պիտի ազատի տարածքը։

Դեռևս 2008 թ. ռեստորանի տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ, տարածքը ձեռք է բերել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը, իսկ գործընթացը կարգավորվում է 2006 թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի ընդունած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով։

Հենց այդ օրենքի շրջանակում Երևանի կենտրոնում շատ շենքեր օտարվել են ի օգուտ մեծ ֆինանսական միջոցների տիրապետող կառուցապատողների: Ըստ այդմ շատերի համար, արդարության տեսանկյունից վիճելի գործընթացը հարցեր է առաջացնում առ այն, թե ինչու են հավասարեցվել հանրային և բիզնես շահերը, ինչու այդ գործընթացում գերակա է համարվում բիզնես շահերը, իսկ պետությունը ոչ թե հասարակ քաղաքացու, այլ խոշոր գործարարի կողքին է, արդյոք հնարավոր է այդ խնդիրը լուծել՝ տարանջատելով հանրային ու բիզնես շահերը:

«Հոդված 3» ակումբի ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպած ««ԴՈԼՄԱՄԱՅԻ» ՇԵՆՔՆ ՈՒ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» թեմայով քննարկման բանախոսներն են. ՍԵԴՐԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ, ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ, «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնություն, ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ, իրավաբան

«ԴՈԼՄԱՄԱՅԻ» ՇԵՆՔՆ ՈՒ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի շենքի հնարավոր ապամոնտաժման մասին լուրը լայն հանրային հնչեղություն ստացավ և կրկին արկտուալ դարձրեց «հանրային գերակա շահ» եզրույթի շուրջ քննարկումները: Օրեր առաջ ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, համաձայն որի 15 օրվա ընթացքում պիտի ազատի տարածքը։Դեռևս 2008 թ. ռեստորանի տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ, տարածքը ձեռք է բերել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը, իսկ գործընթացը կարգավորվում է 2006 թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի ընդունած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով։Հենց այդ օրենքի շրջանակում Երևանի կենտրոնում շատ շենքեր օտարվել են ի օգուտ մեծ ֆինանսական միջոցների տիրապետող կառուցապատողների: Ըստ այդմ շատերի համար, արդարության տեսանկյունից վիճելի գործընթացը հարցեր է առաջացնում առ այն, թե ինչու են հավասարեցվել հանրային և բիզնես շահերը, ինչու այդ գործընթացում գերակա է համարվում բիզնես շահերը, իսկ պետությունը ոչ թե հասարակ քաղաքացու, այլ խոշոր գործարարի կողքին է, արդյոք հնարավոր է այդ խնդիրը լուծել՝ տարանջատելով հանրային ու բիզնես շահերը:Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք մարտի 17-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբի ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպած ««ԴՈԼՄԱՄԱՅԻ» ՇԵՆՔՆ ՈՒ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» թեմայով քննարկման ժամանակ:Բանախոսներն են.ՍԵԴՐԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, «Պետական կարիքների զոհետ» ՀԿ նախագահԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱԺ նախկին պատգամավորԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ, «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնությունԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ, իրավաբան

Posted by «Հոդված 3» ակումբ • "Article 3" Club on Tuesday, March 16, 2021