Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանի դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ:

Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»ից: Աղբյուրը հղում է անում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձել: Հայցադիմումը ստացվել է մարտի 12-ին և մակագրվել դատավոր Նաիրա Ավետիսյանին: