Տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը

Մարտի 20-ին՝ ժամը 14:00-ին, Թումանյան 31 հասցեում Արև Ֆիլմ Ստուդիա-ի նախաձեռնությամբ տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ… Վարպետի հետ սիրում էինք բացօդյա սրճաններ հաճախել՝մի օր ասեցի վարպետ ջան գնանք իմ սիրած սրճարանը, որը խաչմերուկի վրա է, եկանք ու նա սիրեց այդ տեղը։ Դրանից հետո ասում էր՝ գնանք մեր սրճարանը:

Երկու տարի առաջ, հերթական անգամ երբ Ջեմինի սրճարանում վայելում էինք արդեն սիրելի դարձած գավաթ սուրճը, ասաց՝ դու գիտես ,որ դեպի կինո իմ ճանապարհը սկսվել է հենց այս խաչմերուկից: Իսկույն հիշեցի իմ սիրելի ընկերոջ Վիկտոր Մնացականյանի պատմածը, որ իրենք տարիներ առաջ Փելեշյանի անունով աստղ են պատվիրել ,որը Մոսկվա կինոթատրոնի աստղերից տարբերվում է և այն կա ու իրենց մոտ է պահվում:

Այսպիսով վաղը, երևանյան բանուկ անկյուններից մեկում ,որտեղից սկսվել է համաշարհային համբավ ունեցող, մեր հայրենակցի, Արտավազ Փելեշյանի ճանապարհը դեպի կինո՝ կտեղադրվի աստղ: Աստղը պատվիրելու նախաձեռնությունը եղել էր Մնացականյանների ընտանիքի կողմից, որի մասին ինձ պատմել էր Վիկտոր Մնացականյանը:

Հատուկ շնորհակալություն՝ սրճարանի տնօրեն Կարապետ Սահակյանին»: