ՀՀ վարչապետը ժամանել է Վլադիվոստոկ` մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին

Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է ՌԴ Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ավելի վաղ  «Արմենպրես»-ին ՀՀ վարչապետիաշխատակազմից տեղեկացել էին, որ ՎարչապետՆիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռաշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյանտնտեսական 7-րդ համաժողովի լիագումարնստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանինախագահ Վլադիմիր Պուտինի և այլպետությունների ղեկավարների մասնակցությամբ: