Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 20-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման են ենթարկել 51-ամյա Արայիկ Մ.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Արայիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Պարզվել է, որ Արայիկ Մ.-ն 2009 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր Մոսկվայի մարզի ՆԳԳՎ կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
22.03.2021
Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
