Օգոստոսի 21-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր հաշվով իրականացվել է 938 705 պատվաստում, հայտնում է Ալիք Մեդիան։
Նվազագույնը մեկ դեղաբաժնով պատվաստվել է 661 788 մարդ, չափահաս բնակչության 23,2 տոկոսը:
Ամբողջական պատվաստվել է 276 917 մարդ, չափահաս բնակչության 9,7 տոկոսը:
Օգոստոսի 20-ին պատվաստվել է 28 555 մարդ։