Ստեփանակերտում շմոլ գազի թունավորումով հինգ անձ է հոսպիատալացվել

Մարտի 22-ին՝ ժամը 00:05-ին, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարտի 21-ին՝ ժամը 20:20-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ 1971թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Ա. Մ.-ն, 1971թ. ծնված Կ. Մ.-ն, 2003թ. ծնված Ի. Մ.-ն եւ 1996թ. ծնված Ա. Մ.-ն։

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են մարտի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։