Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մարտի 23-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Քոչարյանի փաստաբանական թիմի էջից:

«Մարտի 23-ին ժամը 13:00-ին կշարունակվի սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը»,- հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։