Մի խումբ բուժաշխատողներ մրցանակների են արժանացել COVID-19-ով վարակվածներին բուժելու համար

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին անձնվեր աշխատելու և COVID-19-ով վարակվածների բուժման գործում մեծ դերակատարություն ունեցած բժիշկները, ինչպես նաև առողջապահության զարգացման գործում արդեն իսկ ավանդ ունեցող մի խումբ երիտասարդ բժիշկներ արժանացել են «Որակի նշան» մրցանակների:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունն անցկացվել է մարտի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայրենիքի նվիրյալ, բարերար Հրաչյա Պողոսյանին մրցանակ է տրվել հայրենիքին և բժշկությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության և նվիրումի համար:

«Տարվա երիտասարդ բժիշկ 2020» մրցանակը ազգանվեր գործունեության, բժշկության մեջ նոր մտքերի և գաղափարների ներդրման համար հանձնվել է Խաչիկ Համբարձումյանին, Տիգրան Պողոսյանին, Գոռ Ամիրբեկյանին, Անդրանիկ Եղիազարյանին, Վահան Պետրոսյանին, Դավիթ Համբարձումյանին, Լևոն Գրիգորյանին, Իռեն Ռաֆաելովային, Արթուր Հակոբյանին, Սոնա Սարգսյանին, Նանա Ասատուրյանին, Գոռ Անանյանին, Անուշ Գասպարյանին, Սևակ Բադալյանին, Արամ Միրիջանյանին, Գոհար Ուստաբաշյանին, Արմեն Ներսիսյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արման Բաբկենի Դանոյանին, Թամարա Ջանվելյանին, Աշոտ Հովսեփյանին, Վազգեն Մնացականյանին և Արտյոմ Մկրտչյանին: