ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը. Նախկին նախարարը շնորհավորել է

RA National Assembly session took place

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը: Կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 2:

Այդ կապակցությամբ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շնորհավորում եմ, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքն ընդունվեց: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վերջին երկու տարում ջանք են գործադրել այս օրենքով ոլորտում շրջադարձային փոփոխություններ առաջացնելու համար: Չնայած վերջին մի քանի փոփոխություններին, օրենքը շարունակում է մնալ հեղափոխական ոլորտի համար»:

Շնորհավորում եմ, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքն ընդունվեց: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր…

Posted by Arayik Harutyunyan on Tuesday, March 23, 2021