ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ըտրության փակ գաղտնի քվեարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուներն են Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:

Սա ընտրության երկրորդ փուլն է: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 11:30-12:30-ը: