Սահմանամերձ դարձած Ներքին Խնձորեսկում բնակիչների հետ քննարկվել են բիզնես գաղափարներ

Սահմանամերձ դարձած Ներքին Խնձորեսկում բնակիչների հետ քննարկվել են հետաքրքիր բիզնես գաղափարներ։ Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Պտղատու այգիներ են սկսել հիմնել։ Կաթի փոքրիկ արտադրություն կա բնակավայրում, փոքր ներդրումների դեպքում` առաջընթաց կլինի։ Մեղվաբուծություն են փորձում զարգացնել, ցեղական կովեր բուծել։

Ըստ աղբյուրի, արժեշղթայի գործարկման առաջին քայլերն արված են, բնակիչների հետ քննարկվել են գաղափարները և թղթին հանձնել։

«Ինչպես ասում են` երկաթը տաք տաք են ծեծում. գաղափարը կա մարդիկ ամուր կանգնած են հողին և ուզում են տեղերում ուժեղանալ։ Նկատելի է, որ սահմանամերձ բնակավայրերում փոխօգնության մեխանիզմը հրաշալի աշխատում է։ Մենք մեր բնակիչների կողքին ենք, մեր գործընկերների հետ համատեղ ուժերով փորձելու ենք լրացուցիչ միջոցներ ներգրավել և առաջ գնալ»,- նշվում է համայնքապետարանի էջում։

Սահմանամերձ դարձած Ներքին Խնձորեսկում բնակիչների հետ քննարկել ենք հետաքրքիր բիզնես գաղափարներ։ Պտղատու այգիներ են սկսել…

Posted by Գորիսի համայնքապետարան / Goris Municipality on Wednesday, March 24, 2021