«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մարտի 26-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին փաստաթղթեր վնասելու կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկում Արամ Հարությունյանին կուսակցության գրասենյակի տարածքից: