Իրան. կորոնավիրուսով վարակվածների զգալի մասն ապաքինվել է

Իրանում ապրիլի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 հազար 996: Մահացածների թիվն ավելացել է 94-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 5 հազար 391 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ ծանր վիճակում է գտնվում 3 հազար 311 անձ:

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 148-ով: Այս ընթացքում ապաքինվել է 63 հազար 113 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 377 հազար 396 անձ: