Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ-ի շուրջ իրավիճակը․ Factor.am

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։ Կողմերը նշել են, որ այն կայուն է, հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության հարցը, որն անցկացվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի ու 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն։

«Շոշափվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր՝ ներառյալ կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը։ Հաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակել ամրապնդել ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն ու փոխշահավետ ծրագրերի խթանումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։


© factor.a