Փրկարարներն այսօր զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն իրականացնում են Ջրականի և Վարանդայի շրջաններում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել: 

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում։