Ինչն են լավ լվանում հայ հոգեւորականները

Ինչն են լավ լվանում հայ հոգեւորականները
Ինչն են լավ լվանում հայ հոգեւորականները

Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ արգենտինացի կարդինալ Բերգոլիոն, որն արդեն Ֆրանցիսկ Առաջին Հռոմի նոր Պապն է, լվանում եւ համբուրում է փոքրիկ, հիվանդ երեխայի ոտքերը: Շատերը սա պարզապես արարողակարգ կամ քարոզչություն կհամարեին, եթե հայտնի չլիներ, որ Հռոմի նոր Պապը բավական համեստ կենցաղով ապրող մարդ է, որ կարդինալ եղած տարիներին անգամ նա երթեւեկել է ավտոբուսով, ինքն է պատրաստել իր կերակուրը, հոգ է տարել աղքատների մասին:
Հետեւաբար, եթե սա անգամ արարողակարգ կամ քարոզչություն է, ապա պարզապես կյանքով, կենցաղով ամրագրված, ինչպես հայ քաղաքական մտքի կարդինալներից մեկը կասեր՝ խոսքի եւ գործի սկզբունքով ամրագրված քարոզչություն է:

Ինչ խոսք, հայության համար կարծես թե կարեւորը ոչ թե բարձրաստիճան հոգեւորականի այդ օրինակելի կենցաղն է՝ հատկապես հայ հոգեւորականների կենցաղային անօրինակ շքեղության համեմատ, այլ այն, որ նա 6 թե 7 տարի առաջ Թուրքիայից պահանջել է ճանաչել հայերի ցեղասպանոթյունը: Դա էլ իհարկե կարեւոր է, որովհետեւ չնայած հոգեւոր ոլորտին, Վատիկանն աշխարհում այդուհանդերձ ունեցել է եւ ունի քաղաքական զգալի դերակատարում: Այդ իմաստով, հատկապես հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հռոմի նոր Պապի ֆիգուրը դառնում է հետաքրքրական:

Բայց, պետք է երեւի թե նկատել, որ մեր ժամանակներում պակաս կարեւոր չէ նաեւ կյանքի հոգեւոր արժեքների մասսայականացումը, ինչում գերկարեւոր նշանակություն ունի նաեւ բարձրաստիճան հոգեւորականների տեսակը, վարքը, կենցաղը: Դա ձեռք է բերում հանրային եւ անգամ պետական ռազմավարական նշանակություն, հատկապես այն ազգերի համար, որոնք գտնվում են հասարակարգային անցման փուլում եւ լռվել են այդ փուլերի միջեւ՝ արժեքային վակուումի պայմաններում: Կարդալ ավելին