Ֆուտբոլի ընտրանին պարտությամբ ավարտեց ԱԱ-ի ընտրական փուլը` զիջելով Գերմանիային

 Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Գերմանիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  վերջին շրջանում առաջին անգամն էր, որ Հանրապետական մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր:

Մեկնարկային րոպեներին Գերմանիան տիրել էր նախաձեռնությանը և մի պահ անթերի գործեց հավաքականում իր նորամուտը նշող դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը: Հանդիպման 15-րդ րոպեին գերմանացիներն արագ հակագրոհով առաջ անցան հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կայ Հավերցը: Ամբողջ առաջին կեսում պայքարը ծավալվում էր Հայաստանի կիսադաշտում: Գերմանիան գրոհում էր, Հայաստանի պաշտպանվում: Խաղակեսի վերջնամասում` ավելացված րոպեին,  սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Տարոն Ոսկանյանը և նշանակված 11  մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդողանը:

Երկրորդ կեսի մեկնարկին Գերմանիայի ընտրանին խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը: Հանդիպման 57-րդ րոպեին տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար Գերմանիայի դարպասին նշանակվեց 11մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը (1:3):Մխիթարյանի սխալ փոխանցման պատճառով 65-րդ րոպեին Գերմանիան խփեց նաև 4-րդ գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Յոնաս Հոֆմանը:

Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով և Հայաստանի ընտրանին պարտությամբ ավարտեց Մունդիալի ընտրական փուլը: