Արցախում պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Բնակարանները քաղաքացիները վարձակալել են ԱՀ բոլոր շրջաններում:

Վարձավճարների փոխհատուցման ուշացումները կապված են պայմանագրերի մեծ քանակի և քաղաքացիների կողմից կրկնակի պայմանագիր կնքելու հետ, որն ավելի է բարդացնում աշխատանքը:

Հունվար ամսվա վարձավճարի փոխհատուցումները շարունակվում են, որի ավարտից հետո կիրականցվի փետրվար ամսվանը:

Պայմանագրերը լուծարելու դեպքում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայանալ նախարարություն:

Ծրագրի մասին՝

✔️Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ, որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:
✔️Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:
✔️Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն /ԱՀ Կառավարության շենք/: