Մի քանի օրում ավելի քան 3,5 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մարտի 9-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում է, որ ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 12 դեպք, որից 11 դեպքով հաշվարկվել է 3.704.780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Նախկինում արձանագրվել է 24 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 3.704.780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրվել է 12 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 600000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100000 ՀՀ դրամ)։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 392.500 ՀՀ դրամ:

https://www.facebook.com/watch/?v=1166142283834341