Եղվարդում մարդատար «GAZelle» է այրվել

Մարտի 31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում կայանած «GAZelle» մակնիշի մարդատար ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են և մարել։ Այրվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Ա․ Մ․) սրահը և հետևի 4 անվադողերը․ տուժածներ չկան։