Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո թրոմբային գոյացություններից մահացել է յոթ մարդ

 Միացյալ Թագավորությունում AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո յոթ մարդ մահացել է թրոմբային գոյացությունների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը, այս մասին հայտնել է Բրիտանիայի Դեղամիջոցների և առողջապահական արտադրանքների կարգավորող գործակալությունը (MHRA):

Գործակալությունը հայտնել է, որ պատվաստվելուց հետո ընդհանուր առմամբ 30 անձանց մոտ գրանցվել են թրոմբային գոյացություններ:

Այդուհանդերձ, MHRA-ից տեղեկացրել են, որ պատվաստվելու առավելությունները գերազանցում են հնարավոր կողմնակի ազդեցությունները: