Ձու ձեռք բերելու «մարտեր» Երեւանի խանութներում. Տեսանյութ

Երևանի խանութներում Սուրբ Զատիկի տոնի առթիվ հսկայական հերթեր են գոյացել։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու, ձու գնում՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ։

Հիշեցնեք, որ վերջին օրերին խանութներում սահմանափակ թվով էր ձու վաճառվում, որոշ խանութներում ընդհանրապես ձու չկար, ձվի գինն էլ բարձրացել էր 26.4 տոկոսով։

https://www.facebook.com/movses.harutyunyan.7/videos/3834222706661149