Տեսչական մարմինը վերականգնել է «Կոտայք» ապակյա շշերով գարեջրի արտադրամասի կասեցված գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են:

Արտադրական գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով՝ մեկ ամիս առաջ: