Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով. Aliq.ge

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին վարչապետը գրել է իր Ֆեյսբուքյան պաշտոնական էջում. հաղորդում է aliq.ge-ն: «Թեստի արդյունքում ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս: Ինձ լավ եմ զգում, գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ և աշխատանքը կշարունակեմ հեռավար ռեժիմով»,- գրել է Ղարիբաշվիլին: