Երևանում և Իջևանում հրշեջ-փրկարարները 76 քմ տարածք հրդեհ են մարել

Ապրիլի 6-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Իջևան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 76 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: