Ագրարային Համալսարանում բացվել է արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում բացվել է արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան: Ծննդագիտության դասընթացներն այստեղ կանցկացվեն ժամանակակից մեթոդներով՝ առանց կենդանուն ցավ պատճառելու:

Բացմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Այստեղ կանցկացվեն նաև անասնաբույժների, արհեստական սերմնավորող տեխնիկների և ֆերմերների վերապատրաստումներ:

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան