Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ: