Վանաձորի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 17-ին՝ ժամը 15:18-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։09-ին։ Ավտոտնակի ներսում (մոտ 28 քմ) այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։