Կայացել է Հանրային խորհրդի հերթական նիստը

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել հերթական նիստ, որը վարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը. տեղեկացնում են ՀԽ-ից:

Նիստի օրակարգի միակ հարցն էր «Քաղպաշտպանության համապետական ու տեղային խնդիրները և անելիքները հետպատերազմյա Հայաստանում և Արցախում: Նիստի հիմնական զեկուցողը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանն էր:

Նիստին հրավիրվել էին նաև ֆրանսահայ կամավորական Լևոն Մհլամյանը, ով մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին: Նիստին հրավիրվել էին նաև Արցախյան վերջին պատերազմին մասնակցած երիտասարդ կամավորականներ:

Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ՝ Արամ Սաֆարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Անգելինա Արշակյանը, Կառլոս Ղազարյանը, Գեղամ Օհանյանը, Անահիտ Աղոյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարդան Մարաշլյանը, Հովհաննես Հովհաննիսյանը»,- ասված է հաղորդագրությունում: