Վթար Երևան-Երասխ ճանապարհին. 1 զոհ, 3 վիրավոր

Ապրիլի 13-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, հողաթմբին և գլորվել. 34-ամյա վարորդ Լյուսյա Ավանեսյանը մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։