Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով քննարկումները շարունակվում են: Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական մոտավոր 100 հազար դեղաչափ արտադրելու համար:
«Ես գիտեմ, որ նախորդ տարվա դեկտեմբերից այդ քննարկումներն ընթանում են, հիմա էլ շարունակվում են: Որքանով ես տեղյակ եմ, Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական մոտավոր 100 հազար դեղաչափ արտադրելու համար: Հույս ունեմ, որ այդ բանակցությունները շուտով կավարտվեն և արդեն կանցնենք հստակեցումների»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ասաց Արտակ Քամալյանը: