ԱՆ-ն հորդորում է բնակչությանը, հատկապես հղիներին, կորոնավիրուսի նշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ

Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

«Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին», -նշվում է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: