Պայքար է գնում իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու և դիմադրություն այդ քաղաքականության դեմ․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է․

Պայքար է գնում իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու և դիմադրություն այդ քաղաքականության դեմ, որովհետև որոշ «արտոնյալ խմբեր», այդ թվում` նախկին նախագահներ, այդ թվում`նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կամ այլ շրջանակներ` օլիգարխիկ և այլն, որևէ կերպ չեն կարողանում համակերպվել, որ ՀՀ–ում իրենք կարող են օրենքի առջև պատասխանատու լինեն և հավասար լինեն` ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, և բոլոր մեթոդներով պայքարում են բարեփոխումների, փոփոխությունների դեմ: