««Աղքատությունը մարդկանց ուղեղներում է» արտահայտությունը բազմաթիվ նենգափոխումների ենթարկվեց». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։ 

««Աղքատությունը մարդկանց ուղեղներում է», այս արտահայտությունը վերջին երկու օրերի ընթացքում բազմաթիվ նենգափոխումների ենթարկվեց, մինչդեռ չընկալվեց, կամ ավելի ճիշտ, հատուկ մանիպուլացվեց, դրա իրական իմաստն ու դրա բարձրաձայնման կարևորությունը, սրանով բարձրացվում էր աղքատության խնդրի խորքայնությունը, մի բան որ չէր արվել երբևէ, չէր խոսվել երկրի ղեկավարներից որևէ մեկի կողմից, քանի որ միշտ խուսափել են խնդրայնացնել ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ և Հայաստանում արդեն խորը արմատներ գցած ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ հարցը, սա էր ասվում և դա բոլորովին մեղադրանք չէր աղքատներին, այլ՝ խնդիրն առավել լայն դիտարկելու փորձ և հենց այդ ավելի լայն դաշտում նաև խնդիրները լուծելու պատրաստակամություն: 

Սա շահարկվեց ոչ միայն հայտնի կենտրոններից ղեկավարվող «բլոգերների», մեդիաների կողմից, սա նենգափոխված հնչեց նաև Էդմոն Մարուքյանի կողմից՝ շեշտելով, որ նախկինում աղքատության համար մեղավոր էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ հիմա՝ ժողովուրդը, այս մանիպուլատիվ նենգափոխմանն ի պատասխան միայն հիշեցնեմ, որ 2014թ. անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԿՈՂՄ էր քվեարկել աղքատության համար մեղավոր ՍԵրժ Սարգսյանի կառավարության ծրագրին»։

Հիշեցնենք, որ թեման քննարկումների առիթ հանդիսացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո։