3 միլիոն դրամ՝ «Լֆիկ Սամոյի վարձած ծախու կանայք» անվանելու համար (Տեսանյութ)

3 միլիոն դրամ՝ «Լֆիկ Սամոյի վարձած ծախու կանայք» անվանելու համար (Տեսանյութ)
3 միլիոն դրամ՝ «Լֆիկ Սամոյի վարձած ծախու կանայք» անվանելու համար (Տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ինԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայցը: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, հայցը ներկայացրել են 6 կանայք ու իրենց վիրավորելու համար Հովհաննիսյանից պահանջում են 2 միլիոն դրամ՝ 1 միլիոն դրամ էլ փաստաբանի աշխատանքի դիմաց:

Ավելի վաղ պարոն Հովհաննիսյանը Aravot.am-ին պատմել էր, որ այս տարվա ապրիլի 11-ի առավոտյան, երբ գնացել է Հայաստանի քաղաքագետների միություն, գրասենյակի դիմաց հավաքված մի խումբ կանայք խոչընդոտել են իր մուտքը դեպի գրասենյակ. «Կանանց ասացի, որ դուք կատարում եք ապօրինություն, դրանով խոչընդոտում եք ազատ քարոզարշավ վարելու իմ՝ պատգամավորի թեկնածուի իրավունքը, և դա հանցագործություն է, և դուք նմանվում եք Լֆիկ Սամոյի ծախու կանանց, որոնք խոչընդոտում էին մեկ այլ պատգամավորի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը»:

Կարդալ ավելին