Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը կհանդիպի քաղաքացիների հետ

Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հունվարի 26-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության շենքում  ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների  հետ:

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։