Նոր ճեմուղիներ, խաղահրապարակ, ամֆիթատրոն. կվերակառուցվի Մերգելյանի այգին

Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման՝  ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող Մերգելյանի այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն:

Այգում  նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն:

Միաժամանակ, որոշմամբ առաջարկվում է քննարկվող հողամասից 220 քմ  մակերեսով հատվածն ընկերությանը տրամադրել կառուցապատման իրավունքով ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելուն նպատակով:

Այգում կներդրվի լուսավորության նոր ժամանակակից համակարգ: