Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտ քաղաքի Կամոի փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Մարտակերտ քազաքի հարակից տարացքներում «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ։

«Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ», -նշվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկատու հեռախոսներ՝-911,101,112, (047) 940911