ԱԻՆ-ը հայտնել է՝ ինչու է հրդեհ բռնկվել մանկական երկաթուղու թունելում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել մանկական երկաթուղու թունելում այսօր տեղի ունեցած հրդեհի դեպքից: Ըստ աղբյուրի, պարզվել է, որ հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

Ապրիլի 30-ին՝ ժամը 07:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը: