Տպագրությունների տեսանկյունից Ցեղասպանության թանգարան ինստիտուտի համար 2020֊ը ակտիվ տարի է եղել

Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտը 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այցելուների թվի զգալի կրճատում է ունեցել։ «Արմենպրես»֊ի հաղորդմամբ, հրավիրված ասուլիսումՀայոց ցեղասպանության թանգարան֊ ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները, նշեց, որ եթե 2019 թվականին ունեցել են 95 հազար այցելելու, ապա 2020 թվականին ընդամենը հինգ հազար։ Մոտ 19 անգամ այցելուների թիվը կրճատվել է։

«Մարտից մինչև օգոստոսի վերջ թանգարանը փակ է եղել։ Եվ նախորդ տարի թանգարանը սպասարկել է ընդամենը մոտ հինգ հազար այցելուի։ Թանգարանը բնական օդափոխության խնդիր ունի, դրա համար տևական ժամանակ փակ եղավ, բայց այս տարի այդ բացը լրացրեցինք»,֊ասաց տնօրենը։

Եթե այցելուների թվում կորուստներ եղան, ապա տպագրության առումով 2020֊ը թանգարան֊ինստիտուտի համար բուռն տարի է եղել։ Տպագրվել են 10֊ից ավելի գրքեր։ Տնօրենն առանձնացրեց պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Պողոսյանի «Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում» աշխատանքը։ Պատրաստվել է Շուշան Խաչատրյանի «Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» աշխատությունը։ Դրանից բացի, «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հիմքն է դրվել։ Լույս է տեսել Ցեղասպանագիտական հանդեսը։ Թանգարանի միջոցներով հրատարակվել է նաև Ռայմոնդ Կևորկիանի «Հայոց ցեղասպանությունը և նրա հետևանքները» նկարազարդ գրքուկը։