Գորիսի փոխքաղաքապետը ազատ կարձակվի․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալման որոշումը․ Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձեռբակալությունը։

Հովսեփյանը ձերբակալվել էր երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով:

© factor.am